Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նախագահի այցը Վաշինգտոն կլինի նպատակահարմար, եթե…

Մարտ 17, 2010թ. 09:30

whitehouse_frontՀայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել Հանրապետության նախագահի Վաշինգտոն կատարելիք այցը: ՀՅԴ Բյուրոյի մամլո քարտուղար Կիրո Մանոյանի համոզմամբ, այցի  նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է:

Հնարավոր վտանգներից խուսափելու համար Կ.Մանոյանը մեկ ճանապարհ է տեսնում.«Նախագահը պետք է Վաշինգտոնում հայտարարի, որ Թուրքիայի պատճառով արդեն տապալվել է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Սակայն միայն այսքանը բավարար չէ, Կ. Մանոյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է նաև արտահայտի իր ակնկալիքները Օբամայի վարչակազմից. այն է` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է կատարի իր քաղաքացիներին տված խոստումը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում:

«Իսկ եթե Հայաստանի նախագահը Վաշինգտոնում գտնված ժամանակ նման հայտարարություններ չի անելու, կարծում եմ, որ կատարվելիք այցը կլինի ոչ նպատակահարմար»,- եզրափակեց Կիրո Մանոյանը:

ArmAr.am


Թեգեր` , , , ,

Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն