Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Հետ կանչված Թուրքիայի դեսպանը շուտով կվերադառնա Ստոկհոլմ

Մարտ 17, 2010թ. 10:40

Թուրքական «Զաման» (Zaman) թերթը  տեղեկացնում է, որ Անկարան պատրաստվում է Ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով Շվեդիայից հետ կանչած իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին, կարճ ժամանակ անց դարձյալ գործուղել Ստոկհոլմ:

Թերթը նշում է, որ դրան է նպաստել  Շվեդիայի դեսպան Ֆրեդերիկ Ռեինֆելդի հայտարարությունն այն մասին, որ շվեդական կառավարությունը հայտնել է խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ իր դժգոհությունը և Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնալու ցանկությունը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն