Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Երևանում է Սլովակիայի ԱԳ նախարարը

Մարտ 17, 2010թ. 10:30

Երևան է ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով նա կլինի Հայաստանում:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մասնակցություն հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը:

Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր և եվրոպական ինտեգրման բնագավառում՝ Փոխըմբռնման հուշագիր:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն