9 մլն դոլար վարկ՝ Հայաստանին
Մարտ 17, 2010թ. 11:25
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 9 մլն դոլարի վարկային միջոցների հատկացումը։ Վարկը հատկացվում է 25 տարի մարման ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամկետով։ ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ վարկային միջոցները հատկացվում են քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործաման ոլորտներում պետական կառավարման ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկատվական համակարգերի ներդրման նպատակով։
ArmAr.am












