«Մեսրոպ Մաշտոց» շքանշան՝ Զորի Բալայանին
Մարտ 17, 2010թ. 12:10
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական, հասարակական-քաղաքական ակնառու գործունեության համար և ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրվել գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շքանշանը հոբելյարին է հանձնել նախօրեին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։
ArmAr.am












