Էրդողանը վախեցած է հայկական Սփյուռքի ազդեցությունից
Մարտ 17, 2010թ. 12:40
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Անգլիայում գտնված ժամանակ հայաստանամետ երկրներին այսպիսի խորհուրդ է տվել` հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Սրանով իսկ հարթական անգամ ապացուցելով, թե որքան է Թուրքիան սարսափում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայության` աշխարհով մեկ սփռված ժառանգներից
Ի դեպ, Էրդողանը նաև սպառնացել է Հայաստանին` հայկական բանաձևերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից վտարել, իր ձևակերպմամբ, «անօրինական ապրող և աշխատող 100 հազար հայաստանցիներին»:
Էրդողանը չի մոռացել նաև կոչ անել Մինսկի խմբի համանախագահներին՝ լուծել Ղարաբաղի հարցը, քանի որ այդ դեպքում Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ոչ մի խնդիր չի մնա:
ArmAr.am












