«ՀայՌուսգազարդը» մարել է 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը
Մարտ 17, 2010թ. 15:00
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն վաղաժամկետ մարել է ՀՀ կառավարության կողմից տրամադրված 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը: Ընկերությունը կառավարությանը վճարել է 1.034.840 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Վարկը տրամադրվել էր ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջև 02.11.2009թ. կնքված վարկային պայմանագրի համաձայն` 6 ամիս մարման ժամկետով:
Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից:
ArmAr.am












