Մայիսի 23-ին Արցախում ընտրություններ են
Արցախի Հանրապետությունում ավարտվեց մայիսի 23-ին տեղի ունենալիք 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը։
Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատների համար կպայքարել 46 քաղաքացիներ։ 4 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», «Արցախի կոմունիստական կուսակցությունը և ՀՅԴ-ն պայքարելու են 17 տեղերի համար։
Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք խորհրդարանական այս ընտրությունները կանցկացվեն փոփոխված «Ընտրական օրենսգրքի» համաձայն։ Ըստ այդմ՝ պատգամավորության թեկնածուները կարող են ինքնաառաջադրվել։ Փոխվել է նաեև ընտրական գրավի չափը. կուսակցությունների համար այն կազմում է 500 հազար դրամ, իսկ մեծամասնական ընտրակարգով առաջադրվողների համար՝ 100 հազար դրամ։ Մինչեւ ապրիլի 8-ը կուսակցությունները և առանձին թեկնածուները պետք է ներկայացնեն գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը։ Գրանցումը տեղի կունենա ապրիլի 13-ից 18-ը։
ArmAr.am












