Թուրքական հոխորտանքին հետևել է Վաշինգտոնի արձագանքը
Թուրքական «Taraf» թերթը` վկայակոչելով անանուն աղբյուրը, գրում է, թե Թուրքիան ԱՄՆ- ից գրավոր երաշխիքներ է պահանջում իր դեսպանին Վաշինգտոն վերադրաձնելու համար: Իսկ գրավոր երաշխիքը վերաբերում է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը ամերիկյան Կոնգրեսի լիագումար նիստի օրակարգ չներառելը:
«Վաշինգտոնն Անկարային պետք է գրավոր երաշխիքներ տա, որ միայն այդ դեպքում դեսպան Նամիք Թանը կվերադառնա Վաշինգտոն»,- գրում է թերթը:
Թուրքական հոխորտանքին հետևել է Վաշինգտոնի այսպիսի արձագանքը. «Մենք ափսոսում ենք Վաշինգտոնից Թուրքիայի դեսպանին հետ կանչելու Անկարայի որոշման համար: Մենք Թուրքիայի հետ վարում ենք փոխադարձ համաձայնությունների քաղաքականություն, հուսով եմ նույն քաղաքականությունը Թուրքիան վարում է մեր նկատմամբ», ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը:
Ամերիկացի դիվանագետը նաև հավելել է. «Հուսով եմ` ինչպին էլ լինեն խնդրի վերաբերյալ Կոնգրեսի հետ տարաձայնությունները, կարեւոր է, որ մենք շարունակենք հարցի վերաբերյալ քննարկումները»:
ArmAr.am
Թեգեր` ԱՄՆ, ԱՄՆ Կոնգրես, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգ, Անկարա, դեսպան Նամիք Թան, Թուրքիա, Հայոց Ցեղասպանություն, Վաշինգտոն












