Ձերբակալվել են վրացական մաֆիայի երկու պարագլուխները
Մարտ 17, 2010թ. 18:33
Ավստրիայում ձերբակալել են վրացական մաֆիայի երկու պարագլուխները, որոնք ղեկավարել ու իրականացրել են այդ երկրում բնակարային գողությունները, ըստ Ավստրիայի ոստիկանության փոխանցած տվյալների, նման բնույթի հանցագործությունների 30 տոկոսն իրականացվել է վրացական պարագլուխների միջոցով:
Վիեննայի ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել Վրաստանի 25 քաղաքացիների, որոնցից առգրավվել են 40կգ զարդեղեն:
Ինչպես հատնում է Ավստրիայի ԱԳՆ-ն, նրանք բոլորը Ավստրիայում ապրում էին օրինական `փախստականի կարգավիճակով եւ սպասում ապաստարան ստանալու որոշմանը:
ArmAr.am












