Իրանում ընդդիմությանը վերահսկել են ուղղաթիռներով
Թեհրանում մարտի 16-ին խստացվել են անվտանգության միջոցառումները, որպեսզի կանխեն մարտի 16-ի գիշերը կրակի պաշտամունքին նվիրված ավանդական արարողությունը ընդդիմության կողմից հակակառավարական ցույցի վերածելու փորձերը:
Ականատեսները նշում են, որ ոստիկանությունը տեղակայվել է մայրաքաղաքի գլխավոր հրապարակներում, այն ժամանակ, երբ ուղղաթիռները վերահսկում են հարակից շրջանները, որտեղ սովորաբար հավաքվում են ընդդիմադիր Կանաչ շարժման աջակիցները: Ինչպես հայտնել է Իրանի արտաքին կապերի հանձնաժողովը, այդ օրը Թեհրանում երիտասարդությունը սկսել է իր ցույցը` ի հեճուկս վարչակարգի զսպող ուժերի գործողությունների: Երիտասարդությունը հարձակում է գործել Իսլամական հեղափոխության պաշտպանության գումարտակի կայանի վրա` կոտրելով ապակիները եւ վնասելով դրա մի հատվածին: Զսպող ուժերի հետ բախում է տեղի ունեցել նաեւ Մոսենի հրապարակում: Այս անգամ ձերբակալվել է ավելի քան 50 մարդ:
Սակայն առանց միջադեպերի չի անցել նաեւ խաղաղ տոնակարատությունը: Մոտ 300 մարդ է վնասվել կրակապաշտության տոնի ժամանակ: Միայն Թեհրանում հրշեջները ընդունել են ավելի քան 200 կանչ:
ArmAr.am
Թեգեր` ընդդիմություն, Իրան












