Վարչապետ.«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պատմամշակութային արժեք չէ»
«Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում Սբ.Պողոս Պետրոս եկեղեցու կառուցման գաղափարը հանրային մեծ արձագանք է գտել: Եվ ճարտարապետները,և բազմաթիվ երևանցիներ կարծում են, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային կինոդահլիճը հուշարձան է, հետևապես ճիշտ չէ այն քանդել ու նրա տեղում եկեղեցի կառուցելը:
Այսօր ելույթ ունենալով ՀՀ ԱԺ ամբիոնից Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է.«Հայաստանի կառավարությունը հարգում է «Մոսկվա» կինոթատրոնի սեփականատիրոջ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կարծիքը, որ ամառային կինոթատրոնի տեղում պետք է սբ. Պողոս Պետրոս եկեղեցի կառուցվի»:
Նրա խոսքով, կառավարությունը հանգամանալիք ուսումնասիրել է այդ հարցը եւ եկել եզրակացության, որ «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը պատմամշակութային արժեք չէ, հետեւաբար, չպետք է մտնի պետության կողմից հսկվող ճարտարապետական հուշարձանների ցանկը: Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ կառավարության որոշումը վերջնական է եւ ենթակա չէ փոփոխման:
ArmAr.am












