Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն իր զսպվածությամբ հաղթել է թուրք դիվանագետներին

Մարտ 17, 2010թ. 20:22

Nalbandyan-1Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել  Արտաքին քաղաքականության գերմանական խորհրդի դահլիճում և իր ելույթի զգալի մասը նվիրել է պաշտոնական Երևանի տարածաշրջանային քաղաքականությանը, Կովկասում տիրող իրավիճակին: Նա իր խոսքում Հարավային Կովկասը բնութագրել է որպես Երկրագնդի ամենաթեժ կետ։

Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին անդրադարձել են գերմանական լրատվամիջոցները, փաստելով, որ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը  շեշտել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է տարածաշրջանային անվտանգությունը,  հետևապես հանդես է եկել վեճերի, այդ թվում՝ տարածքային, խաղաղ կարգավորման դիրքերից։

Նախարարը խոսել է նաև ռուս-վրացական հակամարտությունից ու նշել, որ Ռուսաստանի հետ Հայաստանին կապում են ռազմավարական դաշնակցի, իսկ Վրաստանի հետ՝ բարիդրացիական հարաբերությունները։ «Հենց այդ պատճառով մենք ունենք որոշակի պարտավորություններ ե՛ւ որպես Ռուսաստանի դաշնակից, ե՛ւ որպես Վրաստանի բարի հարեւան»,- հայտարարել է Նալբանդյանը։

Այս ամենով հանդերձ, սակայն, ինչպես նկատում է գերմանական մամուլը, պաշտոնական  Երեւանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրրները Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերն են։

«Ղարաբաղյան հակամարտության եւ հայ-թուրքական գործընթացի կանգնած վիճակը Երեւանը նախկինի պես պայմանավորում է Բաքվի եւ Անկարայի անզիջողականությամբ», գրում է գերմանացի վերլուծաբան Գյունտեր Կնաբեն։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերութունների կարգավորմանը, ապա Նալբանդյանը ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Երեւանը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ճանապարհին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը որպես նախապայման առաջ չի քաշում, բայցև Անկարան չպետք է մերժի պատմական փաստի ճշմարտացիությունը։

ՀՀ ԱԳ նախարարի  ելույթը դահլիճում սուր բանավեճի տեղիք է տվել: Բնականաբար, վիճաբանող կողմը թուրք ու ադրբեջանցի  դեսպանությունների ներկայացուցիչներն են եղել: փորձել են իրենք էլ իրենց հերթին հանդես գալ հակադարձող  ելույթներով։

Սակայն ինչպես նշում են գերմանական լրատվամիջոցները, ոչ պակաս պատրաստված էր և ՀՀ ԱԳ նախարարը:«Հակառակ թուրք դիվանագետների՝ Հայաստանի ԱԳ  նախարարի տոնը, տեմպը եւ բառապաշարը խիստ զուսպ եւ դիվանագիտական են եղել՝ զուրկ որեւէ ագրեսիայից», -նկատում է Գյունտեր Կնաբեն: Վերլուծաբանը սպորտային ոճով նկատում է`այս ռաունդում հաղթանակ է տարել հայ նախարարը, ով իր հանգստությամբ եւ անդրդվելիությամբ ընդգծել է ՀՀ կառավարության խաղաղասիրությունը եւ համբերությունը։


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն