Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Տիգրան Սարգսյան.«Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները մեզ հիշեցնում են Ցեղասպանությունը»

Մարտ 17, 2010թ. 18:15

Tigran_Sargsyan«Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ էրդողանի սպառնալիքները Թուրքիայում բնակվող հայերին արտաքսելու մասին մեր հիշողություններում արթնացնում են 1915 թվականի Հայոց ցեղասպանության հիշողությունները»,- ելույթ ունենալով խորհրդարանում՝ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Վարչապետի դիտարկմամբ, նման հայտարարություններն ավելի են արդիականացնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, ինչպես միջազգային հանրության, այնպես էլ Թուրքիայի կողմից։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, Տիգրան Սարգսյանի համոզմամբ, Թուրքիայի ղեկավարուևթյան կողմից հնչող հայտարարությունները չեն նպաստում հայ-թուրքական հաշտեցմանը։ Վարչապետի կարծիքով, թուրքական իշխանությունները նմանատիպ գնահատականներով եւ արտահայտություններով հաջողությունների չեն կարող հասնել հարաբերությունների կարգավորման գործընթացում, եթե նույնիսկ նման ցանկություն ունեն։

«Թուրքական իշխանությունների կատարած ամեն հայտարարությունից հետո, մենք պատրաստվում ենք փոխել մեր քաղաքականությունն այդ հարցում»,-նշել է կառավարության ղեկավարը։

Ինչ վերաբերում է  «անօրինական գաղթի խնդիրներին», ապա դրանք, ըստ վարչապետի՝ պետք է լուծվեն դիվանագիտական ճանապարհներով, ինչի համար էլ հարկ է  կարգավորվեն երկու երկրների հարաբերությունները։

Ի դեպ, Տիգրան Սարգսյանի հավաստմամբ, Թուրքիայում հայ գաղթականների թվաքանակը, երկրի կառավարության տվյալներով, մի քանի անգամ քիչ է Էրդողանի նշած թվից։

ՀՀ վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը հավատարիմ է մնալու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ իր ունեցած դիրքորոշմանը, ինչը բարձրացնում է Հայաստանի եւ նրա իշխանությունների միջազգային վարկը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն