Ֆիլիպ Գորդոն. «Ցեղասպանության ընդունումը չի կարող կապակցվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հետ»
«Հայաստանը և Թուրքիան իրենք պետք է լուծեն իրենց խնդիրները»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Գորդոնը։
Նա նշել է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացման գործընթացը և ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց Ցեղասպանության բանաձևի ընդունումը չեն կարող կապակցվել իրար, որ դրանք երկու տարբեր գործընթացներ են։
Գորդոնն ընդգծել է, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ցեղասպանության բանաձևի ընդունումից, ինչպես նաև մարտի 11-ին Շվեդիայի խորհրդարանի կողմից ցեղասպանության փաստն ընդունելուց հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպաններին։ Սակայն ինքը լիահույս է, որ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանը մոտ ժամանակներում կվերադառնա ԱՄՆ։
Այս ամենից բացի, ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կոչ է արել Հայաստանին ու Թուրքիային մոտ ժամանակներում վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները։
ArmAr.am












