Համաձայնագիր ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի միջև
Մարտ 18, 2010թ. 14:25
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը և ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր Մոսկվայում համատեղ հայտարարություն են ստորագրելու կազմակերպությունների քարտուղարությունների միջև համագործակցության մասին. տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստին»:
Սա ՄԱԿ-ի մարտի 2-ին ընդունած բանաձևի շարունակությունն է: ՀԱՊԿ-ի մեջ, որը ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ ունի, մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Այս երկրներն էլ դարձել են բանաձևի համահեղինակներ:
ArmAr. am












