Սլովակիան մտադիր չէ ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում
Մարտ 18, 2010թ. 14:15
Այսօր Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ Սլովակիան մտադիր չէ ներգրավվել ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում:
Նա նշեց, որ գործընթացը վարում են Մինսկի խմբի համանախագահները, և աջակցությունը կցուցաբերվի հենց այն կառույցներին, որոնք արդեն ստեղծված են:
Սլովակիայի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաև, որ ԵՄ-ն մեծ ուշադրությամբ հետևում է ԼՂ խնդրի կարգավորման գործընթացին, իսկ Սլովակիան էլ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ աշխատանքին:
ArmAr.am












