Գլխավոր » Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն

Հայաստանին հաջողվել է զերծ մնալ տնտեսական ճգնաժամի ամենաբարդ հետևանքներից

Մարտ 18, 2010թ. 15:16

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զարքարյանը, անդրադառնալով անցած երկու օրերի ընթացքում  ԲՀԿ և ՀՀԿ կուսակցությունների միջև ծագած հայտնի տարաձայնություններին, նշեց, որ ցանկացած պատգամավոր, ցանկացած քաղաքական գործիչ ազատ է իր դիրքորոշումների և հայտարարությունների մեջ, որ 2003 թվականից  առայսօր կոալիցիայի ներսում բազմաթիվ խնդիրների շուրջ հակասություններ, անհամաձայնություններ, տարբեր դիրքորոշումներ են եղել. «Սա մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ նաև կոալիցիոն ձևաչափում բազմակարծությունը նպաստում է, որ քաղաքական զարգացումները և քաղաքական գործընթացները ավելի  օբյեկտիվ, ավելի նպատակային և ավելի արդյունավետ դարձնեն քաղաքական գործընթացները»,- ասաց պատգամավորը։

Արտակ Զաքարյանի կարծիքով, Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է զերծ մնալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ամենաբարդ հետևանքներից. «ՀՀ կառավարության հակաճգնաժամային քաղաքակնությունը և հակաճգնաժամային միջոցառումների ծրագիրը դեռևս շարունակվում են։ Իրականացնելու շատ խնդիրներ կան դեռ, որոնք պետք է հաղթահարել, որպեսզի կարողանանք նոր լիցք հաղորդել մեր տնտեսության հետագա զարգացմանը»,- ասաց Ա. Զաքարյանը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն