Կարևոր համաձայնագիր ստորագրվեց Սփյուռքի նախարարությունում
Այսօր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Կողմերը` համաձայնագրի համաձայն, ուշադրություն կդարձնեն Ռուսաստանում հայապահպանության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ համատեղ իրականացվող միջոցառումների կազմակերպմանը: ,«Համաձայնագրի հիմքում մի շարք կարևոր, առանցքային խնդիր են ընկած: Առաջինը հայապահպանության խնդիրն է: Ռուսաստանում ու ԱՊՀ երկրներում, հատկապես երիտասարդ սերնդի մոտ, նկատվում են լեզվական կորստի խնդիրներ,,-ասաց Հ. Հակոբյանը:
Մասնավորապես, կրթական հասատատություններ են ստեղծվելու, ուժեղացվելու է մեկօրյա դպրոցների ցանցը, կարգավորելու է մարզային համայնքների աշխատանքը, ինչպես նաև լուծվելու են ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:
Ռուսաստանի հայերի միության նախագահի հավաստմամբ այսօրվա համաձայնագիրը մեծ նշանակություն ունի Ռուսատանում ապրող հայերի համար: Ա. Աբրահամյանը կարևոր համարեց այսօր Հայաստանում ռուսական նոր եկեղեցու հիմնարկեքը, քանի որ, նրա հավաստմամբ, Ռուսաստանում հայերն ունեն հնարավորություն իրենց եկեղեցիներում աղոթելու և Ռուսաստանի իշխանությունները նրանց այդ հնարավորությունն ընձեռում են առանց որևէ խոչընդոտի:
«,Այսօր Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը ևս մեկ անգամ նշեց, որ մեր բարեկամությունը միայն քաղաքական հիմքեր չունի, այլև` բարոյական, հոգևոր: Այսպիսով ամուր հիմքեր դրվեցին բարեկամությունը շարունակելու համար,,-նշեց Ա. Աբրահամյանը:
ArmAr.am












