ԵԱՀԿ Մինսկի խումբը ԱԳ նախարարի հետ հանդիպումը գնահատել է կառուցողական
Մարտ 18, 2010թ. 16:01
Ինչպես հայտնի է, մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հանամախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Մարտի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբումը տարածել է հայտարարություն, ուր ասված է, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի հետ Էդվարդ Նալբանդյանի բանակցությունները անցել են կառուցողական մթնոլորտում, որոնք կշարունակվեն համանախագահների Երեւան եւ Լեռնային Ղարաբաղ նախատեսված այցելությունների ժամանակ:
Ըստ այդ հայտարարության, բանակցությունների ժամանակ քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին ձեւակերպումների վերաբերյալ հայկական կողմի մեկնաբանությունները:
ArmAr.am












