Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Արտակ Զաքարյան. «Ես չեմ կարծում, որ Թուրքիան համապատասխան լծակներ և հնարավորություններ ունի, որպեսզի կարողանա…»

Մարտ 18, 2010թ. 16:17

A. ZaqaryanՀայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստան-Սփյուռք փոխհարաբերությունների մեջ սեպ խրվի։ Դա հաստատեց նաև օրերս Լոնդոնում Թուրքիայի վարչապես Ռ. Էրդողանի արած հայտարարությունը։ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի այս դիտարկմանը և այն  հարցին, թե Հայաստանն ի՞նչ ջանքեր պետք է գործադրի Թուրքիայի կողմից ձեռնարկված նմանատիպ քայլերը կանխելու համար, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Թուրքիան համապատասխան լծակներ և հնարավորություններ ունի, որպեսզի կարողանա սեպ խրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ։ Ընդհակառակը, վերջին զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստան-Սփյուռք գործակցությունը, հատկապես Ցեղասպանության ճանաչման գործընթացներում, ավելի սերտ, ավելի միասնական, ավելի առարկայական դաշտում են գտնվում»։

Պատգամավորն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է Ցեղասպանության ճանաչման գործընթացը պահել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունների ցանկում՝ իր դիվանագիտական, նաև պետական նշանակություն ունեցող այլ միջոցներով նպաստելով, որպեսզի Հայերի Ցեղասպանության ճանաչման գործընթացը, որպես համամարդկային արժեքներով առաջնորդվող և մարդկության դեմ գործած ոճիրները դատապարտող երևույթ, տարբեր երկրների պետական կառավարման և հատկապես խորհրդարանական օրենսդիր մարմինների ուշադրության կենրոնում լինի։

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն