Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ է` դեպի միջազգային ճանաչում

Մարտ 18, 2010թ. 16:44

Անդրանդառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի վերջին հայտարարություններին` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն այն բնորոշեց որպես ԼՂՀ բանակցային գործընթացի ծայրահեղականացում։

Պատգամավորն ընդգծեց, որ մայիսի 23-ին Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք գտնվելու են միջազգային տարբեր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում. «Այդ փաստը ևս մեկ անգամ ապացուցելու է, որ Արցախի Հանրապետությունում պետականորեն հաստատված և բնականոն գործունեության դաշտ մտած տարբեր ինստիտուտներ կան, այդ թվում` ժողովրդավարության կարևորագույն օղակ հանդիսացող խորհրդարանական ընտրությունները: Սա միաժամանակ իշխանության ինստիտուցիոնալ առանցքը բնորոշող կարևորագույն հանգամանք է և ևս մեկ քայլ է դեպի միջազգային ճանաչում ստացող ինքնուրույն պետական սուբյեկտ: Այն խիստ կարևոր է նաև  որպես ազգերի ինքնորոշման իրավունքի դրույթը բանակցային գործընթացում առաջ քաշելու և հիմնավորելու կարևորագույն գործոն։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն