Գլխավոր » Լրահոս

ԱՄՆ-ը չի ճանաչում և չի պատրաստվում ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը

Սեպտեմբեր 22, 2009թ. 14:00

абхазияԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հետ: Փակ հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել է համաշխարհային հանրության կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցը:

Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, Քլինթոնը Սահակաշվիլիին խոստացել է, որ ԱՄՆ-ը կգործադրի բոլոր ջանքերը, որպեսզի  այլ երկրներ այլևս չճանաչեն այդ հանրապետությունների անկախությունը: Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի և Վրաստանի ընդհանուր նպատակների իրականացման լավագույն միջոց է համարում ողջ աշխարհի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը որպես Վրաստանի անքակտելի մասեր։ «Մենք աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի Ռուսաստանն ի կատար ածի 2008թ. համերաշխության համաձայնագրի պայմանները, որպեսզի Վրաստանը կրկին ամբողջական դառնա, ինչպես դա պետք է լինի»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը։

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, մեկնաբանելով այդ հանդիպման արդյունքները, հայտարարել է, որ Քլինթոնը հստակ հասկացնել է տվել, որ ԱՄՆ-ը չի ճանաչում և չի պատրաստվում ճանաչել Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`