Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Հնդկահայոց հոգևոր հովիվը աղոթել է ՁԻԱՀ-ակիր երեխաների առողջության համար

Մարտ 19, 2010թ. 10:00

IMG_12482010թ. մարտի  16-ին Հնդկահայոց հոգևոր հովիվ, Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանը և Ս. Նազա-րեթ Մայր եկեղեցու վարչության ատենապետ Մ. Դաթը, ավագ անդամներ Ս. Ռուբենը, Ս, Սոբթին, անդամներ Պ. Հայրապետը և Հ. Ադամյանը  այցելեցին Կալկաթայի  ANANDHAGAR  բարեգործական հաստատության «Հայ եկեղեցու  ՁԻԱՀ-ով երեխաների խնամքի կենտրոն», ուր ապաստան  են գտել ՁԻԱՀ-ով տառապող  3-13 տարեկան որբեր: Այս մասին ArmAr.am-ն տեղեկացնում են հնդկահայ համայնքից:

Հայր Խորենն աղոթեց երեխաների առողջության համար և օրհնեց նրանց: Իսկ վերջիններս էլ երգ ու պարով ուրախացրին այցի եկած իրենց բարեկամնե-րին: Այնուհետև վարչության անդամները  հիվանդանոցի տնօրինության հետ քննարկեցին  հիվանդանոցի շենքը մեծացնելու, պայմանները բարելավելու հարցերը, քանի որ ևս 115 ՁԻԱՀ-ով տառապող անօթևան և որբ երեխաներ, մահվան սպառնալիքի տակ անհապաղ  բուժման և խնամքի կարիք ունեն:

Հատուկ հիվանդանոցը  հիմնադրվել է 2006թ Հայ Առաքելական եկեղեցու կողմից: Սկզբնական շրջանում ունեցել է ՁԻԱՀ-ով  հիվանդ 7 երեխա, որոնց թիվն այսօր հասել է  37-ի :

Կենտրոնի տնօրինությունը և երեխաները շնորհակալություն հայտնեցին Հայր Սուրբին և վարչության անդամներին`հոգատարության և աջակցության համար:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն