Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը Ցեղասպանության մասին չի ցանկանում խոսել

Մարտ 19, 2010թ. 12:52

abdulla-gyul5Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայերի Ցեղասպանության հարցի առնչությամբ այլևս ոչինչ չի քննարկելու: «Այն, ինչ պետք էր քննարկել, շատ մանրակրկիտ քննարկվել է։ Ասելու որևէ բան  չի մնացել: Ամեն ինչի մասին խոսել ենք, շատ հարցերի շուրջ  ներկայացրել ենք մեր բարի նպատակներն ու կարծիքները։ Կովկասում տիրող իրավիճակը բոլորի համար ակնառու է: Էլ ի՞նչ պետք է ես քննարկեմ Օբամայի հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Աբդուլա Գյուլի խոսքով, Հայերի Ցեղասպանության ընդունման մասին որոշումները ոչ միայն չեն նորմալացնում, այլև բարդացնում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Սակայն ամեն դեպքում Կովկասում առկա խնդիրները մեր խնդիրներն են: Ներկայիս իրավիճակը նպաստավոր չէ ո՛չ Թուրքիայի, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի համար: Մենք անելու ենք հնարավորը` Կովկասում խաղաղության հաստատման համար… »,- ասել է Թուրքիայի նախագահը:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն