Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն

ԼՂՀ վարչապետը հստակ քայլեր է նախանշել երկրագործության զարգացման ուղղությամբ

Մարտ 19, 2010թ. 13:08

Tntesutyun-LXHArmAr.am-ին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ:

Կառավարության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հանրապետության աշնանացան դաշտերում մոլախոտերի տարածվածության մտահոգիչ փաստի վրա և հանձնարարեց հնարավոր բոլոր միջոցներով պայքարել դրանց դեմ` և քիմիական, և մեխանիկական  եղանակներով: «Պայքարը պետք է տարվի համատարած` սեփականատերերի և շահագրգիռ բոլոր օղակների ներգրավմամբ»,- հրահանգել է Ա.Հարությունյանը: Հանրապետությունում կատարված ավելի քան 50 հազար աշնանացան արտերից սպասվում է հարուստ բերք. խնդիր դրվեց այն առավելագույնս հավաքելու համար:

Խորհրդակցության մասնակիցները տեղեկատվություն փոխանցեցին առանձին շրջաններում մոլախոտերի տարածվածության աստիճանի մասին և իրենց նկատառումները հայտնեցին պայքարի միջոցների ընտրության ու կազմակերպման վերաբերյալ: Նախանշվեցին հստակ քայլեր երկրագործական այդ խնդիրը հաջողությամբ լուծելու համար:

Վարչապետը ոլորտի ղեկավարներին հանձնարարեց մշակել մոլախոտերի դեմ պայքարի ամենամյա ծրագիր և դրա իրագործման համար ստեղծել նյութատեխնիկական անհրաժեշտ բազա:

Խորհրդակցությանը մասնակցում էր ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Ա.Ծատրյանը:


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն