Քանի՞ գործազուրկ կա Ադրբեջանում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում Ադրբեջանում ստեղծվել է 800 հազար աշխատատեղ: Ադրբեջանական «Զերկալոնե փորձել է վիճակագրական տվյալները համադրելով ստուգել այդ փաստը և հանգել է այն եզրակացության, որ նախագահին մոլորեցնում են: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների` երկրում կա 1.8 մլն զբաղված մարդ, 100 հազար ուսանող, մոտ 90 հազար զինծառայող (ամբողջ բնակչության մոտ 1%-ը):
2008թ. տվյալներով` աշխատունակ բնակչության թիվն Ադրբեջանում 5.782 մլն է: Եթե այս թվից հանենք զբաղվածների, ուսանողների ու զինծառայողների թիվը, կստանանք 3 մլն 782 հազար աշխատունակ գործազուրկ` վիթխարի մի թիվ: Ըստ տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի` աշխատունակ բնակչության 38%-ը` 2.2 մլն մարդ, զբաղվում է գյուղատնտեսությամբ` ստանալով չնչին եկամուտ: Եթե նրանց էլ համարենք զբաղված, գործազուրկների թիվը կկազմի շուրջ 1.6 մլն մարդ` աշխատունակ բնակչության 28%-ը: Նրանց մի մասը, ըստ «Զերկալոյիե, զբաղված է ստվերային տնտեսության մեջ:
ArmAr.am












