Անօդաչու ինքնաթիռը բախվել է մի ուրիշ ինքնաթիռի
Մարտ 19, 2010թ. 14:15
Աֆղանստանում փորձարկվել է իսրայելական անօդաչու երեք Heron1 ինքնաթիռներից մեկը, որոնք բունդեսվերը գնել էր հետախուզական նպատակներով: Թռիչքն անցել է նորմալ, սակայն վայրէջքի ժամանակ անօդաչու ինքնաթիռը դեռ չպարզված պատճառներով ընկել է կանգնած ինքնաթիռի վրա. երկուսն էլ վնասվել են: Սկսվել է նախաքննություն,-տեղեկացնում է «Լենտա ռու»-ն:
ArmAr.am












