Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն

Գալուստ Սահակյան.«Սոցիալական անապահով խավի համար հասցեագրված փոխհատուցումներ կլինեն»

Մարտ 19, 2010թ. 13:50

Galust SahakyanԱնդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրներ կան, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի։ Հետո պարոն Սահակյանը խոսեց  ազգային վեհ գաղափարներից, բայց նաև ընդգծեց, որ «սոված փորով մարդկանց չես կարող միայն գաղափարներով սնել»։ Ուստի, ամեն ինչ արվելու է, որպեսզի սոցիալական իրավիճակը բարելավվի… Իսկ որպեսզի իրավիճակը բարելավվի, ՀՀ կառավարությունն այդ ուղղությամբ աշխատում է։ Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ սոցիալական անապահով  խավի համար հասցեագրված փոխհատուցումներ կլինեն։  Նա նաև ընդգծեց, որ «զսպումներ կլինեն նաև գնաճի նկատմամբ»։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հասարակություն, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն