Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն

«Ցեղասպանությունն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն»

Մարտ 19, 2010թ. 14:30

SahakyanՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական խնդիրները 100 տարվա պատմություն ունեն, նշեց, որ հայ-թուրքական խնդիրներն, ավելի ճիշտ՝ արյունոտ պատմություն ունեն, և Հայերի ցեղասպանության փաստն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն, որովհետև միայն դրանից հետո նրանց վրայից ինչ-որ չափով կմաքրվեն արյան հետքերը ։

Անդրադառնալով Արցախի խնդրին` Գ. Սահակյանն ընդգծեց, որ ինչքան էլ Թուրքիան փորձի հայ-թուրքական հարաբերությունները կապել Արցախի ու Ցեղասպանության խնդիրների հետ, հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանը «շուկայական առևտրի երբեք չի գնալու». «Արցախը երբևիցե  չի եղել  անկախ Ադրբեջանական պետության կազմում, Արցախը չի կարող Ադրբեջանի կազմում լինեն, և Արցախի կարգավիճակը երբեք ավելի ցածր չի կարող լինել, քան այսօր ունենք»,- ասաց Գալուստ Սահակյանը։

Անդրադառնալով ազգերի ինքնորոշման իրավունքին` նա ընդգծեց, որ

ինքնորոշումը  նպատակ է, իսկ տարածքային ամբողջականությունը՝ սկզբունք։ «Եթե ազգերի ինքնորոշման իրավունքը չլիներ, հիմա աշխարհում մեկ տասնյակից ոչ ավելի պետություն կունենայինք, և դրանցից մեկն անպայման Հայաստանը կլիներ»։

Եզրափակելով խոսքը` Գ. Սահակյանը նշեց, որ իրավիճակը բարդ է, բայց՝ լուծելի։ Այդ իրավիճակում Հայաստանը շատ վճռական է։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն