Գլխավոր » Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Շավարշ Քոչարյանը. «Մամեդյարովի վերջին հայտարարությունը Ադրբեջանի հերթական անհաջող փորձն է»

Մարտ 19, 2010թ. 15:45

Qocharyan,jpgԱդրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, քանի որ դա է պահանջում Ադրբեջանի սահմանադրությունը: Մամեդյարովը ասել էր նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին:

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով  Մամեդյարովի հայտարարությունը նախ ասել է. «Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ բանակցելուց՝ Ադրբեջանը արգելակում է բանակցությունների առաջընթացը, բայց միեւնույնն է՝ չի կարող խուսափել իր սանձազերծած ագրեսիայի հետեւանքների համար պատասխանատվությունից:

Պարոն Քոչարյանը  հայտարարել է. «Պարոն Մամեդյարովը ներկայացրել է լրագրողներին, թե ինչ արդյունքների կարող է հասնել, եթե բանակցությունները վարի ինքն իր հետ, եվ եթե միայն Ադրբեջանը մշակի, եւ Ադրբեջանը ինքն իր հետ ստորագրի խաղաղության պայմանագիրը»,- ու հավելել. «Ակնհայտ է, որ Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը հերթական անհաջող փորձն է Ադրբեջանի Սահմանադրությամբ արդարացնելու ինքնորոշված ԼՂՀ դեմ ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ ոտնահարումով ագրեսիայի իրականացումը: Այդ Սահմանադրությունն ընդունվել է ԼՂՀ-ի հետ զինադադարի կնքումից հետո, ու որեւէ կերպ չի առնչվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, որն ունի իր սեփական սահմանադրությունը»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն