FATF-ը Թուրքիային, Ադրբեջանին և Ուկրաինային ընդգրկել է «սև ցուցակի» մեջ
Մարտ 19, 2010թ. 16:30
Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) Ադրբեջանին, Թուրքիային և Ուկրաինային ընդգրկել է այն երկրների «սև ցուցակում», որոնք թերանում են հանցագործ եկամուտների «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Միաժամանակ, բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների համար նախատեսված այդ ցուցակում ընդգրկվել են Անտիգուան և Բարբուդան, Բոլիվիան, Հունաստանը, Ինդոնեզիան, Եմենը, Կատարը, Քենիան, Մարոկկոն, Մյանման, Նեպալը, Նիգերիան, Պարագվայը, Սիրիան, Սուդանը, Թաիլանդը, Տրինիդադը և Տոբագոն, Շրի –Լանկան: Սրանք այն երկրներն են, որոնք ունեն «ռազմավարական թերություններ»,- հաղորդում է ИТАР ТАСС-ը:
ArmAr.am












