Գլխավոր » Լրահոս

Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի արձագանքները Թուրքիայում

Սեպտեմբեր 22, 2009թ. 17:36

Թուրքական լրատվամիջոցները բավականին ակտիվ  արձագանքել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Վեստի» հեռուստածրագրի լրագրող Սերգեյ Բրիլյովին տված հարցազրույցին:  Անդրադառնալով  հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին հարցազրույցում տեղ գտած  հարցադրմանը`  թուրք վերլուծաբանները   նկատում են, թե սահմանի բացման հարցում ռիսկը չափազանց  մեծ, և  հայ-թուրքական սահմանի բացումը նախատեսող արձանագրությունները չեն վավերացվի, քանի դեռ օրակարգում   է Լեռնային Ղարաբաղի խնդիրը:

Թուրքական լրատվամիջոցները միաժամանակ նշում են, որ վարչապետ  Էրդողանն իր վերջին հայտարարություններում բացեիբաց ակնարկել է, որ քանի դեռ Ղարաբաղյան հիմնախնդիրը չի լուծվել, սահմանի բացման մասին խոսելն անիմաստ է:

Թուրք վերլուծաբանների կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գաղափարն այնքան էլ չի ուրախացնում Ադրբեջանին: Եվ չնայած Թուրքիայի կառավարությունն իր առջև հստակ խնդիր է դրել` բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, սակայն դա չի կարող լինել Ադրբեջանի հետ հարաբերությունները վտանգելու հաշվին:

Ք.Մ.


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`