Արցախի Հանրապետության Նախագահը ընդունել է Երևանի կոնյակի գործարանի տնօրեն
Մարտ 19, 2010թ. 18:01
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին:
Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը մեր տնտեսության մեջ:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը: Այս մասին ArmAr.am-ին հայտնում են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
ArmAr.am












