Արծվիկ Մինասյան.«Սահմանի բացումը մի քանի անձանց համար կլինի օգտակար»
«Գյուղատնտեսության ոլորտն առաջինը կտուժի հայ-թուրքական սահմանի բացումից: 450-500 հազար մարդ է զբաղված գյուղատնտեսության ոլորտում. սահմանի բացման դեպքում այս անձինք ենթակա են Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի ռիսկին»: Այսպիսի հայտարարությամբ այսօվա կլոր սեղանի ժամանակ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Հետևաբար երբ խոսում ենք սահմանների բացման մասին, առաջին գործողությունը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը»: Այս առումով առաջնային քայլ Արծվիկ Մինասյանը համարում է` Թուրքիայի հետ առնվազն այնպիսի համաձայանգրերի կնքումը, որոնք կերաշխավորեն հավասար պայմաններ, ինչպես նաև ԱՀԿ-ի հետ պիտի իրականացվեն բանակցություններ` փոփոխելու Հայաստանին պարտադրվող կանոնները»,-ասաց Ա. Մինասյանը:
«Երկիրը Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ (ԱՀԿ) կնքված համաձայանգրի շրջանակներում ստացել է իրավունք` պաշտպանելու իր գյուղատնտեսական ապրանքները` արտահանման սուբսիդավորում իրականացնելու, տեղական արտադրության ինքնարժեքն իջեցնելու, նաև ներմուծման քվոտաներ, սակագներ բարձրացնելու մեխանիզմների միջոցով»: Մինչդեռ. Ինչպես նկատում է բանախոսը, այսպիսի պայմաններ Հայաստան-ԱՀԿ համաձայնագրում չկան:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե, այնուհանդերձ, Հայաստանի համար չկա՞ ինչ-որ որոշակի օգուտ սահմանի բացումից, Մինասյանը պատասխանեց. «Եթե կա էլ, ապա այդ օգուտը մի քանի անձանց համար կլինի, ովքեր ապրանքներ ունեն, որոնք նախընտրելի է իրացնել Թուրքիայի շուկայում»,-եզրափակեց Արծվիկ Մինասյանը:
ArmAr.am
Թեգեր` Առևտրի համաշխարհային կազմակերպություն, Գյուղատնտեսություն, Թուրքիա, Սահման












