Ստամբուլը`հունական հրթիռների նշանառության տակ
Սեպտեմբեր 22, 2009թ. 17:53
Ըստ թուրքական մամուլի, Հունաստանը Ֆրանսիայից գնել է հեռահար հրթիռներ: Այս լուրը լուրջ անհանգստություն է առաջացրել Թուրքիայում: Չնայած հունական կողմն առայժմ որևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել, սակայն թուրքական թերթերն արդեն եզրահանգումներն են արել. «Յենի Շաֆաք» թերթի պնդմամբ հրթիռները գնվել են Հունաստանին Թուրքիայից պաշտպանելու համար: Ավելին` այդ հրթիռները Մերիչի շրջանից նշանառության տակ են առել Ստամբուլը, իսկ Միդիլիից և Ռոդոսից` Էգեյան տարածաշրջանն ու Արևելյան Անատոլիան:
Որոշ աղբյուրների համաձայն հրթիռները տեղակայված են Թանագրայում գտնվող հակաօդային պաշտպանության հունական ռազմաբազայում:
Ք.Մ.
Թեգեր` Արևելյան Անատոլիա, Թուրքիա, Հունաստան, Ֆրանսիա












