Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն

Էրդողանի վերջին «գոհարները»

Մարտ 19, 2010թ. 19:35

Erdoran1915 թվականին եւ դրան նախորդող տարիներին հայերը մեր ժողովրդին ոչնչացնելու քաղաքականություն էին վարում, ինչը հանգեցրեց սովի, աղքատության ու մահերի. ըստ Armenia Today-ի` իր մտքի նոր «գոհարներն» է ներկայացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մեր զինվորները մշտապես հարգել են պատվի պապական օրենքները` չխլել անմեղ մարդկանց կյանքը` անգամ մարտի դաշտում»,- հայտարարել է նա:

Թուրքիայի վարչապետը Հայոց ցեղասպանության մասին պնդումները համարել է անհիմն, քանի որ «մեր ազգին, մշակույթին բնորոշ չեն այնպիսի կեղտոտ հասկացություններ, ինչպիսիք են ցեղասպանությունը եւ բռնությունը»:

«Մեր մշակույթը սիրո եւ հանդուրժողականության մշակույթ է: Ապագան չի կարող կառուցվել ատելության ու չարության վրա: Մեր երկրի պատմությունը մաքուր է, պայծառ` ինչպես արեւը, եւ չի կարող խեղաթյուրվել խորհրդարաններում»,- նշել է Էրդողանը` խորհուրդ տալով 1915 թվականի իրադարձությունների մասին «ճիշտ» պատկերացում կազմելու համար «չդիմել մի քանի հազար կիլոմետր հեռավորության վրա գտնվող խորհրդարաններին, այլ այցելել գրադարաններ, արխիվներ, ուսումնասիրել փաստաթղթեր ու լուսանկարներ»:

Հայերն այսօր

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Տեղեկատվական անվտանգություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն