Էրդողանն առաջնորդվում է իր ցեղասպան նախնիների գործելաոճով
Թուրքիայի իշխանական «Արդարություն և զարգացում» կուսակցական կառույցներում անցկացվել է հերթական քննարկումը` ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրների շուրջ:
Թուրքական «Հյուրրիյեթ»-ի փոխնցմամբ ելույթով հանդես է եկել վարչապետ Էրդողանը:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազզային ճանաչման գործընթացին և իր խոսքն ուղղելով իր պապերի ձեռքով ցեղասպանության ենթարկված ժողովրդի ժառանգներին, քոչվոր նախնիների գործելոճին հավատարիմ Էրդողանը սպառնացել է հայությանը, թե.«Դուք դրա համար թանկ եք վճարելու»: Ապա, հավելել, թե ամեն տեսակ նախաձեռնության հետևանքի գինը շատ թանկ է լինելու: Ընդ որում, դա վճարելու են ոչ թե Թուրքիան ու թուրք ժողովուրդը, այլ հետին միտք ունեցող նախաձեռնության հեղինակներն ու նրանց աջակիցները»,- հայտարարել է թուրքական կառավարության ղեկավարը:
Թեգեր` «Արդարություն և զարգացում», Էրդողան, Թուրքիա, ժառանգներ, ցեղասպանություն












