Գլխավոր » Լրահոս

Հայաստան կժամանի Բելառուսի խորհրդարանական պատվիրակությունը

Մարտ 20, 2010թ. 12:58

Մարտի 22-25-ը պաշտոնական այցով Երևանում կգտնվի Բելառուսի ազգային ժողովի ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը՝ Պալատի փոխնախագահ Վալերի Իվանովի գլխավորությամբ։

Այցի շրջանակներում կանցկացվի բելառուսահայկական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի չորրորդ նիստը։ Նիստում ծրագրվում է քննարկել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացման ուղղությամբ խնդիրներ։

Բելառուսիայի պատգամավորները կայցելեն Հայոց Ցեղասպանության  զոհերի հուշահամալիր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Էջմիածնի թանգարան, Ս.Փարաջանովի և Երվանդ Քոչարի թանգարաններ։

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն