Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Թուրքիայի իշխող կուսակցության գլխին մութ ամպեր են կուտակվում

Մարտ 22, 2010թ. 11:25

TurkiaԹուրքիայում սկսում են առավել ակտիվանալ ընդդիմադիր ուժերը: Վերջիններս հայտարարություններ են հնչեցնում, թե երկրում ներկայումս ստեղծված անկայուն, ճգնաժամային իրավիճակի մեղավորը իշխող` «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ – AKP) կուսակցությանն է:  «Իշխանության անհեռատես ու ապաշնորհ կառավարման հետևանքով Թուրքիայում ճգնաժամ է ապրում գյուղատնտեսության ոլորտը. 2.5 միլիոն հողագործներ այլևս լքել են գյուղատնտեսության ոլորտը, գործազրկությունը շարունակաբար աճում է` հասնելով 4 միլիոնի, քաղաքացիների մի զգալի մասը, չի կարողանում  մարել վարկային պարտքերը»: Այս մասին կուսակցական համաժողովի ժամանակ հայտարարել է  Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը: Նա նկատել է, որ  Թուրքիայի դրությունը խիստ մտահոգող է: Թուրքիայում անգրագետ է շուրջ 3 մլն 200 հազար կին, բարձրագույն կրթություն չունի 6 մլն 900 կին, միջազգային հետազոտական տվյալներով, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ցուցանիշով աշխարհի պետությունների շարքում Թուրքիան զբաղեցնում է 129-րդ, իսկ մամուլի ազատության ցուցանիշով` 106-րդ տեղը:

«Կանանց և տղամարդկանց իրավահավասարության ցուցանիշով կազմված այդ վարկանիշային աղյուսակում Թուրքիային նախորդում է Սաուդյան Արաբիան, հաջորդում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Նայեք մեր հանգրվանած կետին: Դեռ մի բան էլ ասում եք` Եվրամիություն ենք մտնելու: Մի հարցնող լինի` այդ ի՞նչ երեսով»,- ըստ թուրքական «Ջումհուրիյեթ»  թերթի, դժգոհել է ընդդիմադիր գործիչը:

«Աթաթուրքը մեզ ի՞նչ էր ասում: Դուրս ենք գալու դեպի ժամանակակից քաղաքակրություն: Այսինքն` ժողովրդավարություն, դատական անկախ համակարգ, մամուլի ազատություն, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, աշխարհիկություն և այլն: Բայց դուք այս բոլոր ասպարեզներում Թուրքիային հետ եք մղել: Ձեր անունն է «Արդարություն և զարգացում կուսակցություն», բայց ձեր շնորհիվ Թուրքիայում ոչ արդարություն, ոչ էլ զարգացում մնաց»: Նկատենք, որ, ըստ թուրքական լրատվամիջոցների Օնուր Օյմենն իր քննադատական խոսքն հիմնականում ուղղել  վարչապետ Էրդողանն ու նրա  գլխավորած կուսակցությանը:

ArmAr.am


Թեգեր` ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն