Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայի վարչապետը Նյու Յորքում առաջինը հանդիպել է հրեական կազմակերպություններին

Սեպտեմբեր 23, 2009թ. 10:40

ErduganՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին և G-20 երկրների գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Նյու- Յորք մեկնած Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջինը հանդիպել է հրեական հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում` «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանին:

Թուրքական լրատվամիջոցներն այսօր հիշեցրել են, որ ԱՄՆ-ի հրեական «Միություն ընդդեմ զրպարտության» կազմակերպությունը

Առաջին համաշխարհայինի տարիներին Օսմանյան կայսրության տարածքում հայերի նկատմամբ կատարված ողբերգական իրադարձությունները 2007թ. օգոստոսի 20-ին որակեց որպես Ցեղասպանություն։ Վերջինիս հայտարարությանն էր միացել նաև մեկ այլ հայտնի հրեական կազմակերպություն` «Ամերիկյան հրեական կազմակերպությունը»:

Թուրքական լրատվամիջոցների տարածած լուրերի համաձայն, Էրդողանը հրեական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ   կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի աջակցությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին և անհրաժեշտ համարել, որ Մինսկի խումբը ավելի շատ ջանքեր գործադրի այդ հարաբերությունների զարգացման համար։

Իսրայելական կողմն իր հերթին նկատել է, որ Դավոսից հետո սա Թուրքիայի վարչապետի առաջին քայլն է թուրք-իսրայելական հարաբերությունները բարելավելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ այս տարի Դավոսում  մամուլի ասուլիսի ժամանակ  Էրդողանը ոչ կոռեկտ էր վերաբերվել իսրայելական կողմին, ավելին, պաշտոնական Թելավիվին մեղադրել է պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար և հեռացել Դավոսից` խոստանալով այլևս չվերադառնալ այնտեղ:

Մինչդեռ Թուրքիայի վարչապետը դրժեց իր խոստումն ու ժամանելով Նյու- Յորք` շտապեց   հանդիպել հրեական կողմի հետ ու քննարկել Իսրայելի և Թուրքիայի միջև եղած խնդիրները` միաժամանակ անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին:

Քրիստինե ՄԵԼՔՈՆՅԱՆ


Թեգեր` , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանել`