Հայ Արիական Միաբանությունը նշել է Վահագնի վերածնունդը
Նախօրին Գառնո Արիական-հեթանոսական տաճարում կայացել է Հայոց Ամանորի տոնակատարությունը և Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարությունը: Այս մասին հայտնում են Հայ Արիական Միաբանությանից:
Ծիսակատարությանը մասնակցել են Հայ Արիական Միաբանության, Հայ Ազգայնականների Համախմբման անդամները, հայորդի-արորդիներ, սփյուռքահայեր, Հայաստանի եզդի արևապաշտական համայնքի ներկայացուցիչներ` շեյխ Մաջիթի գլխավորությամբ, ՀՀ-ում Իրանի դեսպանության ներկայացուցիչներ, Իրանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ և այլք:
Տոնական ծեսն անցկացրել են Հայ Արիական Միաբանության Հոգեւոր դասի առաջադրած քրմի թեկնածուները, քուրմ Մանուկը և ՀԱՄ
առաջնորդ Արմեն Ավետիսյանը:
Ըստ աղբյուրի, տոնական գինեձոնով և կրակի վառման ծիսակարգով փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես` օրվա խորհրդի տերը` Վահագնը:
Ներկաները միմյանց շնորհավորել են Երկրային ու Երկնային Գարունների, նաև Հայոց Ամանորի առիթով:
Գառնիում տոնական մասին ավարտից հետո, Հայոց Ամանորի տոնակատարության և Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի վերածննդի ծիսակատարության առիթով Հայ Արիական Միաբանության գրասենյակում կատարվել է «Հայ-Արի Ասպետ»-ի կոչումի շնորհման արարողություն:
ArmAr.am












