Գլխավոր » Լրահոս

Գագիկ Բեգլարյանը Ստրասբուրգում ստորագրել է արձանագրություններ

Մարտ 22, 2010թ. 13:44

Մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի Ստրասբուրգ կատարած այցի շրջանակում Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դե Բուռ Բուքիքիոյի ներկայությամբ ստորագրել է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի «Տեղական ինքնակառավարման մարմիններում մասնակցության իրավունքի վերաբերյալ» լրացուցիչ արձանագրությունը և «Տարածքային համայնքների կամ իշխանությունների միջև անդրսահմանային համագործակցության մասին» եվրոպական շրջանակային կոնվենցիայի «Եվրատարածաշրջանային համագործակցության խմբավորումների վերաբերյալ» երրորդ արձանագրությունը:

Արձանագրությունները բացվել էին ստորագրման համար 2009թ. նոյեմբերի 16-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում՝ Տեղական և տարածքային կառավարման համար պատասխանատու նախարարների ԵԽ համաժողովի 16-րդ նստաշրջանի ընթացքում:

Ստորագրմանը հաջորդել է Երևանի քաղաքապետի և ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալի հանդիպումը:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն