Էդվարդ Նալբանդյանը պատրաստվում է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում հանդես գալ ելույթով
Սեպտեմբեր 23, 2009թ. 11:50
ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 26-ից 29-ը կլինի Նյու Յորքում` մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբելայի 64-րդ նստաշրջանին: Նախատեսվում է, որ ԱԳ նախարարը հադես կգա ելույթով:
Կան տեղեկություններ, որ Նյու Յորքում կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Ռոբերտ Բրադկեի և Բեռնար Ֆասյեի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվելու է Ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքը:
ArmAr.am












