Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն

Թուրքը խոսում է անմեղության կանխավարկածի՞ց

Մարտ 22, 2010թ. 15:05

600Թուրքիայի ընդդիմադիր «Ազգային Միասնություն» եւ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների պատգամավորները մտադիր են դատական հայց ներկայացնել այն երկրների դեմ, որոնք ճանաչել են 1915թ. Հայոց ցեղասպանությունը:

Ինչպես հայտնում է թուրքական  թուրքական Hurriyet թերթը, հայցի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնելու է թուրքական կառավարությունը, որը, սակայն, չի արձագանքել տվյալ նախաձեռնությանը:

Պատգամավոր Շյուքրյու Էքլեդաղը հայտնել է, թե  միջազգային դատարանը պետք է հստակ պատասխան տա Թուրքիային, թե որն է նրա մեղքը: Նրա կարծիքով, այդ երկրների խորհրդարանները խախտում են անմեղության կանխավարկածը՝ Թուրքիային մեղադրելով ցեղասպանության մեջ: «Եթե մենք հասնենք դատական գործընթացի միջազգային դատարանում, պետք է լրջորեն պատրաստվենք, որ ապացուցենք մեր ճշմարտացիությունը»,- ասել է նա:

Էքլեդաղի խոսքով, Անկարան պետք է հասնի նրան, որ Ցեղասպանությունը ճանաչած երկրները բացատրեն այդ բառի իմաստն ու հստակեցնեն՝ կարող է արդյոք մի երկիր մեղադրել մյուսին նման հանցագործության մեջ:

ArmAr.am


Թեգեր` , , ,

Դիտել Թուրքիա, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն