Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

«Մադրիդյան նորացված սկզբունքները ոչ հայանպաստ դրույթներ են պարունակում»

Մարտ 22, 2010թ. 16:10

minasyan1«Մեր պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ղարաբաղը չի դարձել բանակցային լիարժեք կողմ»,-այսօրվա ասուլիսում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Միանսյանը, Ստեղծված իրավիճակում Հայաստանի ու ԼՂՀ-ի հարաբերությունները պետք է  վերածվեն երկու երկրների ռազմավարական հենքի վրա հիմնված հարաբերությունների:

Ըստ նրա, ԼՂՀ խնդրի արագընթաց հանուցալուծումը սպառնում է մեր ազգային շահերին, և պատահական չէ, որ այսօր հայկական կողմը անընդհատ հրաժարվում է նորացված Մադրիդյան սկզբունքների ներքո ստորագրել: Մինասյանի խոսքով, ակնհայտ է, որ այն ամբողջությամբ կամ էական մասերով ոչ հայանպստ դրույթներ է իր մեջ պարունակում:

«Այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնողական քաղաքականության արդյունքում  առկա և տեսանելի են խնդրի կարգավորման երկու ելք՝ ԼՂՀ խնդրի արագընթաց ոչ հայանպաստ լուծում՝ ոչ իշխանությունների կամքով, կամ նրանց կողմից մերժման դեպքում պատերազմի վերսկսման հնարավորություն: Որքան մենք արագ հասկանանք, որ այս հարցում ազգային միասնականություն է պետք, այնքան լավ Պետք է ազգային միասնականություն ապահովվել»,-ասաց նա:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն