Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արա Բոյաջյանը արժանացել է Արցախի «Երախտագիտության» շքանշանի

Մարտ 22, 2010թ. 16:55

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մարտի 20-ի հրամանագրով, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի անդամ, հոգաբարձուների խորհրդի անդամ Արա Բոյաջյանը, Արցախում իրականացվող զարգացման ծրագրերին իր գործուն մասնակցության համար, արժանացել է Արցախի «Երախտագիտության» շքանշանի:

Ինչպես ArmAr.am-ին հայտնում են «ՙՀայաստան» համահայկական հիմնադրամիից, Արա Բոյաջյանը 1993 թ.-ից եղել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի հանձնախմբի հիմնադիր անդամ եւ 17 տարի շարունակ համատեղել է տեղական հանձնախմբի ատենադպիրի եւ գանձապահի պաշտոնները: 2007թ. նա ընտրվել է եւ առայսօր հանդիսանում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատվարժան անդամ: Արա եւ Կալիբրինա Բոյաջյանները նաեւ «Հայաստան» հիմնադրամի նվիրատու անդամներ են եւ կատարել են 100 000 ԱՄՆ դոլարը գերազանցող նվիրատվություն :

Իր բարեգործական երկարամյա գործունեության համար 1993թ.-ին Արա Բոյաջյանն արժանացել է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար»-ի կոչմանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն