Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Սուրբ Գևորգ եկեղեցին կանցնի հայ համայնքի իրավասության տակ

Մարտ 22, 2010թ. 17:23

beԹեոդոսիայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին, որը միջնադարյան ճարտարապետության հուշարձան է, առաջիկայում կանցնի հայ համայնքի իրավասության տակ և կվերանորոգվի:

Ներկայումս ընթացքի մեջ է փաստաթղթերի ձևակերպումը։ Այդ գործընթացի ավարտից հետո արդեն շինությունը կհատկացվի տեղի հայ համայնքին, որից հետո արդեն՝ միջոցներ կձեռնարկվեն եկեղեցին վերանորոգելու համար։

Ներկայումս Թեոդոսիայի Սուրբ Գևորգ եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում։ Տեղի հայկական համայնքի տնօրինությանը  հանձնելուց հետո, այն անշուշտ նոր տեսք ու շուք կստանա։

Բացի այս, Թեոդոսիայի հայ համայնքը առաջիկայում մտադիր է ձեռք բերել նաև այն տարածքը, որի վրա կառուցված է Սուրբ Միքայելի և Գևորգի վանքը, որտեղ է գտնվում է նաև Հովհաննես Այվազովսկու գերեզմանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն