Ադրբեջանում ազատ խոսքը ենթակա է ազատազրկման
Մարտ 22, 2010թ. 17:41
Միջազգային հեղինակավոր կառույցները, իրավապաշտպան և լրագրողական կազմակերպությունները նշում են, որ Ադրբեջանում ակտիվ երիտասարդության վրա ճնշումները գնալով մեծանում է: Որպես վառ ապացույց, բերվում է հայտնի բլոգերներ Էմին Միլիի և Ադնան Գաջիզադեի օրինակը:
Եվրոպական կառույցների և իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով` հայտնի ակտիվիստները ազատազրկման են ենթարկվել իրենց ազատ խոսքը արտահայտելու պատճառով: Եվ, որ ամենակարևորը, բազմաթիվ իրավապաշտպաններ նշում են, որ իշխանությունները բլոգերների դատավարությամբ փորձում են լռեցնել մնացած ակտիվիստներին, մանավանդ որ, առջևում խորհրդարանական ընտրություններ են:
ArmAr.am












