Գլխավոր » Լրահոս

Հյուսիս-Հարավ մայրուղու ժամանակացույցը պատրաստ է

Մարտ 22, 2010թ. 18:25

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը մարտի 22-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի ծրագրի պատասխանատու Արտո Ահոնեին: Անդրադարձ է եղել «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ծրագրին: Մ.Վարդանյանը տեղեկացրել է, որ արդեն հայտարարվել է այդ ծրագրի իրականացման կազմակերպության տնօրենի ընտրության մրցույթը, որի ամփոփումից հետո կսկսվեն նոր գրասենյակի կազմավորման աշխատանքները:

Ա.Ահոնեին մանրամասն ներկայացրել  է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ կազմված ժամանակացույցը եւ տեղեկացրել, որ ծրագրի իրականացման կազմակերպությունը հուլիսին կսկսի գործել, տեղեկացնում են ՀՀ կապի ու տրանսպորտի նախարարությունից:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն